Ուժեղ քամին Լոռու մարզի Դեբետ գյուղում կոտրել է շինությունների ապակիները, վնասել տանիքներ ու տապալել ծառեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, մասնավորապես, մայիսի 5-ին ժամը 16.00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Լոռու մարզի Դեբետի գյուղապետարանի  շենքի, դպրոցի, 12 բնակելի տների եւ շինությունների ապակիներ` 10 քմ մակերեսով, տանիքների 41 ազբոշիֆեր եւ 55 կղմինդր, տապալվել է 30 պտղատու ծառ: