Հիվանդանոցից մայիսի 9-ի երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով «Զոդիակ» խանութի մոտից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Վահան Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.45-ին, «Զոդիակ» խանութի մոտ, վիճաբանության ժամանակ,  16-ամյա Դավիթ Հ.-ն դանակով հարվածներ է հասցրել Վահան Ա.-ին եւ պատճառել   վնասվածքներ:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վահան Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նույն օրը երեկոյան  Դավիթ Հ.-ն ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն: