Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա մտերիմներն առայժմ մեծ առավելություն են ստանում` իրենց տեսակի մեջ արմատական փոփոխություններ անելու համար, որոնց կարիքը երկիրն ունի:  Սակայն նրանք դա չեն կարող շարունակել հավերժ: Այս մասին գրում է The Economist պարբերականը` «Հանրահավքներ Ադրբեջանում. արգելափակված Բաքվում» խորագրով հոդվածում:

Պարբերականը հարցադրում է անում` արդյո~ք ցուցարարների ջանքերը ձախողման են դատապարտված: «Ալիեւի ռեժիմի տակ ադրբեջանցիները շատ բան են ստացել: Նավթից ստացված հսկայական եկամուտները բերել են ենթակառուցվածքների եւ վերակառուցման նախագծերի իրականացման», նշում է պարբերականը` արձանագրելով, որ Համաշխարահին բանկի գնահատականներով կյանքի մակարդակը նկատելի բարելավվել է, իսկ նախագահը բարձր վրականիշ ունի:

«Սական նախագահը բավական վախեցած է երեւում մյուս վայրերում տեղի ունեցող ապաստամբություններից, քանի որ PR  հակագրոհներ է սկսել:  Նա ակտիվացրել է հետուստաելույթները եւ հայտարարել բազմաթիվ նոր նախաձեռնությունների,  այդ թվում` կոռուպցիայի դեմ բարձրագոչ արշավների մասին», - գրում է պարբերականը:

Միաժամանակ` The Economist-ը նշում է, որ Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշով զբաղեցնում է 134-րդ տեղը  «Transparency International»-ի ցուցակում` Զիմբաբվեի կողքին: Կոռուպցիան եւ հովանավորչությունը գերիշխում են հասարակական կյանքում, եւ որոշ քննադատներ այդ հակակոռուպցիոն միջոցառումներն աչքակապություն են համարում:

«Երկիրը բախվում է մեկ այլ խնդրի հետ եւս: Նավթային եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 55%-ը, սակայն դրանք չեն կարող շարունակվել հավերժ:  Արտադրությունն արդեն հասել է առավելագույն կետի, որոշ գնահատականներով,  նավթային պաշարները կարող են սպառվել արդեն 2028 թ-ին: Եւ կառավարությունը պիտի ջանա  պահպանել այն առատաձեռնությունը, որին սովոր է հասարակությունը», -գրում է The Economist-ը:

Միաժամանակ պարբերականը հիշեցնում է Եվրոպական կայունության նախաձեռնությունների վերջին զեկույցում տեղ գտած զգուշավոր լավատեսական կանխատեսման մասին. «Ադրբեջանը հազիվ թե հետեւի Եգիպտոսի եւ Թունիսի օրինակներին, քանի որ  նա չկրկնեց Վրաստանի եւ Ուկրաինայի սցենարը»: Լավագույն  համեմատությունը, ըստ Եվրոպական կայունության նախաձեռնությունների,  այս դեպքում կարող է  արվել 1970թթ. Արեւելյան Եվրոպայի երկրների հետ. այդ ժամանակ նրանք սառած լճակ էին հիշեցնում` մակերեւույթից անշարժ,  խորքում` լի ակտիվությամբ: