Կոտայքի մարզի Բջնի գյուղի տարածքում մայիսի 10-ին տեղի է ունեցել սողանք եւ փլուզում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության աշխատակիցները:

Տեղում պարզվել է, որ Օ.Խաչատրյանին պատկանող տան բակում առաջացել են հողի փլվածք` մոտ 20 քմ մակերեսով եւ ճեղքվածքներ (1-3 մ երկարությամբ): Դարպասի երկաթ-բետոնե տարրերը  (մոտ 1,5-2մ) գտնվում են օդում, իսկ մնացած մասն առանձնացել է կից կառուցված անասնագոմի պատից: Բակում անցանելի է   1-1,2 մ հատված, որն իրենից եւս փլվածքի վտանգ է ներկայացնում: