Թուրքական պատվիրակությունն այցելել է Վրաստանի սահմանապահ ոստիկանություն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են Վրաստանի սահմանապահ պաշտպանության վարչությունից, թուրքկան պատվիրակությունը գլխավորում է Ասիայի գլխավոր շտաբի  պլանավորման բաժնի ղեկավար, գնդապետ Ռասիմ Յըլդըզը:

Հանդիպման նպատակը Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ երկկողմ գործընկերության ծրագրի շրջանակներում ռազմական երկխոսության անցկացումն է:

Հյուրերին ընդունել է սահմանապահ ոստիկանության ղեկավար, գեներալ-մայոր Զազա Գոգավան:

Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կողմերի սահմանապահ ոստիկանությունում տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաեւ Վրաստան-Թուրքիա համագործակցության անհրաժեշտությունը: