Գերմանիան Վրաստանին կօգնի ուժեղացնել քաղաքացիական ավիացիան եւ մոտենալ ԵՄ-ի չափանիշներին, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Նշված գործընթացում կներգրավվեն ավիացիայի օրենսդրության ոլորտում առաջատար գերմանացի եւ ավստրալացի փորձագետներ, որոնք իրենց վրացի գործընկերներին աշխատանքի ժամանակ որոշակի ուղղություններ ցույց կտան:
Ըստ գործակալության, նախագծի նպատակն է ուժեղացնել Վրաստանում քաղաքացիական ավիացիայի դիրքերը, արագացնելով, ԵՄ նորմերին համապատասխանելու գործընթացը:





























