Զիմբաբվեի իշխող կուսակցությունը սպառնացել է արտաքսել ԱՄՆ դեսպանին՝ նրան «ավազակ» անվանելով եւ մեղադրելով շաբաթվա վերջին ծրագրված հակակառավարական ցույցերի ֆինանսավորման մեջ: Միացյալ Նահանգները մեղադրանքները «խորապես վիրավորական» են անվանել է, հայտնում է AFP-ն:
Զիմբաբվեի կառավարությունը վերջին շաբաթներին ավելի ու ավելի հաճախ է մեղադրում ԱՄՆ դեսպանատանը հակակառավարական ակտիվիստներին աջակցելու մեջ, ովքեր ճնշում են գործադրում նախագահ Էմերսոն Մնանգագվուի վրա, երբ տնտեսությունը փլուզվում է կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարման նոր մեղադրանքների ֆոնին։
Դեսպանությունը հերքում է հարավաֆրիկյան երկրում տեղական քաղաքականությանը միջամտելու մեղադրանքները:





























