Վերջին մի քանի օրերին լրատվական դաշտում պտտվում է իմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին կեղծ լուրը: Այս մասին այսօր՝հուլիսի 30-ին,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը։

Գրառման  մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Վերջին մի քանի օրերին լրատվական դաշտում պտտվում է իմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին կեղծ լուրը: Ես բազմիցս հերքել եմ այն, սակայն, ինչպես հասկանում եմ՝ կրքերը չեն հանդարտվում:

Ես 2006 թվականից անդամակցում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և իմ համախոհների կողքին եմ լինելու միշտ: Ցանկանում եմ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին, որովհետև ես չեմ պատրաստվում հեռանալ կուսակցությունից, ես չեմ պատրաստվում դեմ գնալ իմ քաղաքական հայացքներին, ես չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքները և իմ թիմին:

Ես այս քաղաքական ուժի մի մասնիկն եմ և շարունակելու եմ հավատարիմ մնալ նրան: Եվ խոսելու փոխարեն ես գերադասում եմ իմ գործով ապացուցել իմ նվիրվածությունը:

Առողջ եղեք»: