Ֆրանսիայի` անձնական տվյալների պաշտպանության կարգավորիչը CNIL-ին հայտարարել է ստացված բողոքի հիման վրա չինական TikTok վիդեոհավելվածի նկատմամբ նախաքննություն սկսելու մասին, հայտնում է Reuters- ը:

Վիդեոհավելվածը, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը, արդեն իսկ հետաքննության առարկա էր դարձել ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Գերմանիայի իշխանությունների կողմից` գաղտնիության հետ կապված խնդիրների պատճառով:

«TikTok-ի հետ կապված բողոքը ստացվել էր մայիսին: Այս բողոքն այժմ հետաքննվում է»,- Bloomberg-ին հայտարարել է կարգավորիչի ներկայացուցիչը:
Ընդ որում, նա հրաժարվել է մանրամասնել հայցադիմումի էությունը կամ բացահայտել հայցվորի ինքնությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ TikTok-ը նախատեսում է դատի տալ Թրամփի վարչակազմին` վիճարկելով ԱՄՆ-ում հավելվածն արգելելու մասին նախագահի հրամանը:

Տեսանյութերի փոխանակման հավելվածը դաշնային դատական ​​հայց կներկայացնի օգոստոսի 11-ին:

Հիշեցնենք, որ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն, ԱՄՆ քաղաքացու եւ TikTok- ի միջեւ «ցանկացած գործարք» արգելված է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 45 օրվ անց:

Եթե ​​նախագահի արգելքն ուժի մեջ մտնի, հավելվածն այլեւս չի կարողանա ծրագրային ապահովման թարմացումներ ուղարկել, ինչը TikTok-ն անկառավարելի կդարձնի սմարթֆոնների համար եւ, ի վերջո` ոչ ֆունկցիոնալ: