Կորոնավիրուսային հակառեկորդից հետո, որը գրանցվել էր Ֆրանսիայում մայիսից, երկրի իշխանությունները դիտարկում են դիմակներ կրելու կանոնների խստացում եւ առավել կոշտ պաշտպանություն աշխատանքային միգրանտների եւ սպանդարանների աշխատողների համար, հաղորդում է Associated Press-ը;
Ընդ որում՝ Ֆրանսիան դեռեւս պատրաստվում է վերականգնել դասերը դպրոցներում երկու շաբաթ անց։ Երկրի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ կառավարությունը լի է վճռականությամբ խուսափել համազգային կարանտինից, որը խոչընդոտում է տնտեսությանն ու սպառնում աշխատատեղերին։
Վերջին շաբաթներին Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի աճ։ Համարվում է, որ դա հարսանիքներին եւ այլ ընտանեկան տոնակատարություններին, ինչպես նաեւ համատեղ ամառային հանգստի ժամանակ մարդկանց զանգվածային կուտակումներն են։
Միայն շաբաթ Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 310 նոր դեպք։
Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 30 400։ Երկիրն աշխարհում COVID-19-ից մահվան դեպքերի թվով առաջատարներից մեկն է։




























