Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի հոսպիտալացվել է բուժհետազոտության նպատակով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրին։

Մի բարձրաստիճան անձ ավելի վաղ մտահոգություն էր հայտնել համավարակի շրջանում աշխատանքի գերծանրաբեռնվածության պատճառով Ճապոնիայի վարչապետի հոգնածության կապակցությամբ։

Աբեն նախատեսում է Կեյո համալսարանի հիվանդանոցում հետազոտությունից հետո տուն վերադառնալ երկուշաբթի երեկոյան, հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Հետազոտության պատճառների մասին չի հաղորդվում։

Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ սա պլանային հետազոտություն է, եւ մտահոգություն առաջացնող ոչ մի բան չկա։