ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Բելառուսում տիրող «սարսափելի» իրավիճակին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

«Դա սարսափելի է: Սարսափելի իրավիճակ է,Բելառուս: Մենք ուշադիր հետեւում ենք»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ԵՄ-ի հետ կքննարկի Բելառուսի իրավիճակը: