Մահացել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը։ Այս մասին հայտնում է «Հանրապետություն» կուսակցությունը։
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը խոր կսկիծով հայտնում է,որ իր մահկանացուն կնքեց քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը:
Մեր սիրելի Ռաֆիկի կորուստը մեծ հարված է թե կուսակցությանը, թե՛ ընտանիքին, թե՛ ընկերներին ու նրան ճանաչողներին: Նա սիրելի ընկեր էր, սիրելի հայր, սիրելի ամուսին, սիրելի պապիկ: Ի խորոց սրտի ցավակցում ենք մեր ընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ եւ մեր զորակցությունն ենք հայտնում նրա հարազատներին»,- ասվում է հայտարարության մեջ։




























