Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը հինգշաբթի հրաժարական է ներկայացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լեհաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Նախարարն ավելի վաղ ասում էր, որ նախագահական ընտրություններից հետո լավ ժամանակ է գալու լեհական դիվանագիտության ղեկավարին փոխելու համար, եւ համոզմունք էր հայտնել, որ իր հաջորդը կանցկացնի նույն գիծը ու կնպաստի միջազգային ասպարեզում Լեհաստանի դիրքերի հետագա ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Չապուտովիչը Լեհաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունվարից։