Virgin-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը միացել է բրիտանական իշխանությունների կողմից մղվող համացանցային խարդախների դեմ պայքարին:

Խարդախները բազմիցս օգտագործել են նրա կերպարը՝ խաբելու համար մարդկանց , նա ինքը մեկ անգամ քիչ էր մնում 5 մլն դոլար տար չարագործին, ով ներկայացել է որպես նախարար, գրում է Forbes-ը:

Անցած շաբաթ միլիարդատերն աջակցել է Մեծ Բրիտանիայի կիբեռանվտանգության ազգային կենտրոնին՝ ֆինանսական մախինացիների դեմ պայքարում: Կենտրոնը հայտարարել է, որ արգելափակել է ավելի քան 300 000 կայք, որոնք հարուստ եւ հայտնի մարդկանց ֆեյք հարցազրույցներ են հրապարակել:

Բրենսոնը հայտարարել է, որ ինքն ու իր թիմը հարյուրավոր ֆեյք կայքեր են արգելափակել: «Ցավոք, խարդախները մեկ ժամում չեն անհետանա, եւ ես կոչ եմ անում զգոնություն պահպանել եւ միշտ օգտվել պաշտոնական կայքերից ու սոցցանցերում հաստատված պրոֆիլներից»,-նշել է միլիարդատերը: