Սիրիայում ռուս ավագ ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխի զոհվելու պահը տեսանյութում է հայտնվել։ Արտակարգ դեպքի վայրից հոլովակը հայտնվել է «Դամասկոսի վեստնիկի» Telegram ալիքում։

Կադրերում երեւում է՝ ինչպես է տեխնիկայի շարասյունը կանգնած ճանապարհին, իսկ դրա երկայնքով գնում են մի քանի մարդիկ, երբ մարդիկ անցնում են մեքենաներից մեկի մոտով, պայթուցիկ սարքը գործում է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհված ռուսաստանցին մասնակցել է Պալմիրայի ազատագրմանը։ Զոհվելու պահին կատարում էր ռազմական խորհրդականների խմբի ավագի պարտականությունները, որոնք Դեր Զորում օգնում էին սիրիացիներին, հիշեցնում է Lenta-ն։ 

Գլադկիխի զոհվելու մասին հայտնի է դարձել օգոստոսի 18-ին։ Հաղորդվում էր, որ հումանիտար առաքելությունից վերադարձող շարասյան երթուղու ճամփեզրին գործել է պայթուցիկ սարքը։ Դա տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում Դեր Զոր քաղաքից ոչ հեռու Աթ Թայմ նավթային դաշտավայրի մոտ։ Գլադկիխի հետ միասին զոհվել են նաեւ Ալ Մեյադին քաղաքի ազգային պաշտպանության հրամանատար Մուհամմադ Թայսար Ազ Զաքիրը եւ նրա ենթակաները։