«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Այցելեցի Գոռ Մարտիրոսյանին, ով արդեն 5-րդ օրն է Շիրակի մարզպետարանի դիմաց հացադուլ է հայտարարել: 
Մարզպետն արձակուրդ մեկնեց Գոռի հացադուլի հենց առաջին օրը: 

Այցելությանս պահին բժիշկները զննում էին Գոռին: Ճնշումն է բարձր, շաքարն էր ցածր, իսկ Գոռն ուժեղ է ու հաստատակամ իր համոզմունքներում:
Ցավոք արդեն 5-րդ օրն է, ինչ քաղաքական իշխանության որևէ ներկայացուցիչ չի հանդիպել Գոռին:
Նորից խնդրեցի պահպանել առողջությունը...»։