Առնվազն 13 մարդ է զոհվել Պուրուի մայրաքաղաք Լիմեում արգելված երեկույթին ոստիկանության ստուգումների ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

Տարեդարձի առիթով երեկույթին հավաքվել էր շուրջ 120 մարդ, հաղորդվում է երկրի ՆԳՆ-ը։

«Բախվելով ոստիկանության գործողության հետ, որի ընթացքում չի կիրառվել զենք կամ արցունքաբեր գազ, երեկույթի մասնակիցները փորձել են փախնել միակ ելքով, սկսել են հրշտել միմյանց եւ հայտնվել ծուղակում աստիճանների վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Եւս վեց մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան, ստացել են վնասվածքներ։

Բոլոր զոհվածները 30 տարեկանից երիտասարդ էին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Պերուն կորոնավիրուսից առավել տուժած հարավամերիկյան երկրներից մեկն է, որտեղ համավարակի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 27 000-ը։