ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուսով է, որ այլ արաբական երկրներ եւս դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն Իսրայելի հետ, հաղորդում է AP-ը:

Երուսաղեմում հանդես գալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, Պոմպեոն նշել է, որ արաբական երկրները հնարավորություն ունեն «աշխատել կողք կողքի, ճանաչել Իսրայել պետությունն ու միասին աշխատել, ինչը կմեծացնի Մերձավոր Արեւելքում կայունությունն ու իրենց երկրներում մարդկանց կյանքը»:

Ե՛վ Պոմպեոն, եւ՛ Նեթանյահուն դատապարտել են այն, որ միջազգային հանրություն չի աջակցում Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ պահանջը:

Ավելի վաղ Իսրայելն ու ԱՄԷ-ն հայտարարել է դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մասին, որն Իսրայելին պարտավորեցնում է դադարեցնել Արեւմտյան ափի հատվածի անեքսիան: