Աշխատանքը կազմում է մեր կյանքի մեծ մասը․ մոտ 11-13 տարի կամ 90 000 ժամ։ Եվ մեկուկես տարի մենք ծախսում ենք ճանապարհի վրա։ Նոր իրականությունը փոխել է օֆիսային գործելաոճը։ Պարզվում է, եթե հարկավոր լինի, ամբողջ աշխարհը կարող է միաժամանակ մնալ տանը, անցնել օնլայն ձևաչափի և նույնպես արդյունավետորեն շարունակել աշխատել։ Չե որ կարևորը մարդն է իր փորձով և գիտելիքներով։ Իսկ մնալ շարժուն աշխատանքի մեջ կօգնի գաջեթը, որն առանց այն էլ միշտ ձեռքի տակ է: iPhone 11 Pro ՝ ամենահզոր սմարթֆոնը աշխատանքի և բիզնսի համար։
Միշտ պատրաստ է աշխատանքի
Մենք վերցնում ենք սմարթֆոնը օրեկան մինչև 300 անգամ, ձեռնարկատերերը անցկացնում են սմարթֆոնում օրական մինչև 6-7 ժամ։ Սմարթֆոնով մարդիկ իրականացվում են զանգեր, աշխատում են փաստաթղթերի հետ, լուծում են տարատեսակ բիզնես-խնդիրներ։
iPhone 11 Pro-ն հիանալիորեն հաղթահարում է բոլոր դրված խնդիրները՝ սա մեծ OLED էկրանով և Super Retina տեխնոլոգիայով սմարթֆոն է։ Նրանով հարմար է կարդալ նամակները, նայել տեքստային ֆայլերը, աշխատել հարյուրավոր հավելվածներում՝ Excel-ից մինչև Google Docs։ Բացի դրանից App Store-ում կան բիզնեսի համար նախատեսված բոլոր հայտնի հավելվածները։ Իսկ նոր A13 Bionic պրոցեսորի շնորհիվ սմարթֆոնը ակնթարթորեն կատարում է բոլոր առաջադրանքները։ Բացի այդ, iOS 13 համակարգում կան բազմաթիվ ֆունկցիաներ արտադրողականությունը բարձրացնելու, համատեղ գործունեության և ինքնատիպ նախագծեր ստեղծելու համար։
Ձեզ ենք ներկայացնում սմարթֆոնով աշխատելու և հաղորդակցվելու համար նախատեսված հավելվածների ցանկը՝
Աշխատակիցների հետ հաղորդակցություն՝ Slack, Telegram, Teams,
Տեսազանգեր՝ Zoom, Meet, FaceTime, Skype բիզնեսի համար,
Նախագծերի կոորդինացիա՝ Basecamp, Trello, Asana.
Համատեղ աշխատանք նախագծերի վրա՝ G Suite, Pages/Numbers, Office 365 (Word, Excel), Dropbox բիզնեսի համար (+Papers)
iPhone 11 Pro-ն կբավարարի բոլոր բիզնես-կարիքները, քանի որ դրա համար AppStore-ում ստեղծված են միլիոնավոր հավելվածներ։ Դրա հետ մեկտեղ Ձեզ պետք չէ անհանգստանալ մարտկոցի համար՝ լիցքավորումը հերիքում է մի ամբողջ օր։
Անվտանգություն
Տվյալները պաշտպանվելու են շուկայում առաջատար տեխնոլոգիաներից մեկի կողմից։ Կատարելագործված Face ID տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ապաբլոկավորել սարքավորումը և մտնել հավելվածներ գաղտնաբառով՝ միայն Ձեր հայացքով։ Հիմա արդեն 30% ավելի արագ, կարողանում է ճանաչել դեմքը ավելի մեծ հեռավորության վրա և նույնիսկ անկյան տակ։ Այսօրվա դրությամբ Face ID-ն ամենակատարելագործված տեխնոլոգիան է շուկայում, որը հնարավոր չէ շրջանցել կամ խաբել։ Ողջ ինֆորմացիան հուսալի պաշտպանության տակ է։
Բացի այդ, բոլոր Apple ապրանքները հուսալի պաշտպանված են լրտեսական հսկողությունից և անձնական ինֆորմացիայի փոխանցումից կողմնակի անձանց։ Հավելվածների մեծ մասի վրա, որոնք պարունակում են անձնական տվյալներ, հնարավոր է դնել հավելյալ գաղտնաբառ։ iOS 13-ը աշխարհի ամենապաշտպանված օպերատիվ համակարգերից մեկն է։
Գերլայնանկյուն հայացք աշխարհին
Նոր iPhone 11 Pro Max-ի տեսախցիկը – դա լիարժեք պրոֆեսսիոնալ գործիք է։ Օգտատիրոջը հասանելի են՝
Երեք տեսախցիկների համակարգը 12 Մպ․ գերլայնանկյուն, լայնանկյուն և հեռուստաֆոտո․ գիշերային, «դիմանկար» ռեժիմներ, 4K նկարահանման հնարավորություն մինչև 60 կադր/վրկ հաճախականությամբ։
TrueDepth 12 Մպ դիմային տեսախցիկը «դիմանկար» ռեժիմով, 4K նկարահանման, դանդաղեցված նկարահանման հնարավորություն։
Սա նշանակում է, որ սմարթֆոնով կարելի է լուսանկարել ու տեսագրել, և միանգամից մշակել։ Դրանից հետո դուք կունենաք արդեն ոչ միայն նկար, այլ լիարժեք ինքնատիպ արտադրանք։
Ավելի շատ հավես բաներ
Բացի աշխատանը մենք շատ ժամանակ ենք անցկացնում սոցիալական ցանցերում և առնչվում ենք տարատեսակ կոնտենտի հետ՝ նայում ենք ֆիլմեր և սերիալներ, խաղում ենք խաղեր և ուսումնասիրում ենք նոր հավելվածներ։
iPhone 11 Pro-ն լավագույն սարքավորումն է ցանկացած վայրում կոնտենտի սպառման համար։ iPhone 11 Pro Max-ի Super Retina XDR 6,5 դյույմ էկրանի վրա նույնապես հարմար է նայել Ozark սերիալի նոր եթերածրջանը Netflix-ով, կարդալ հետաքրքիր ինֆորմացիա Twitter-ում, պատրաստել փոստեր Facebook-ի համար, հարցնել Siri-ից A կետից B կետը ընկած հեռավորությունը Ձեր հետագա բիզնես-ճանապարհորդությունը պլանավորելու համար։
iPhone 11 Pro-ն и Pro Max-ը ամենահզոր սմարթֆոններն են բիզնեսի համար, որոնք առավելագույնս հարմարեցված են օգտատիրոջ խնդիրները լուծելու։ Նրանք կօգնեն արդյունավետ աշխատել և օգուտով հանգստանալ, ուր էլ լինեք։ Նոր իրականության պայմաններում եղեք շարժուն, անկախ՝ ամբողջ օրվա ընթացքում։
Գնեք օրիգինալ iPhone 11 Pro-ն շահավետ գնով Apple-ի պաշտոնական ներկայացուցիչների ցանցում։




























