Ճապոնիայում տարեց կանայք կապիկների դեմ պայքարի համար պահակախումբ են ստեղծել, հաղորդում է RG-ը:
74-ամյա Մասակո Իսիմուրան, 68-ամյա Տացուկո Կինոսիտան եւ 67-ամյա Միյուկի Իին հսկում են իրենց տները՝ զինված օդամղիչ զենքերով:
Ճապոնական մակակաները հայտնվել են 2015 թվականին Քեյիսի շրջանում, արագ ադապտացվել եւ սկսել անհարմարություններ պատճառել բնակիչներին՝ գողանալով նրանց մրգերն ու բանջարեղենը, հարձակվելով մարդկանց վրա:
Տեղի իշխանությունները սկսել են բնակիչներին սովորեցնել, թե ինչպես պետք է պայքարել կապիկների դեմ: Ինչպես նաեւ նրանք աջակցել են տարեց կանանց՝ կապիկների դեմ պայքարի միջոցը:





























