Շոտլանդիայում Scottish National Texel Sale աճուրդային տանը վաճառվել է տեքսել ցեղատեսակի աշխարհի ամենաթանկ ոչխարը, հայտնում է Fox News- ը:
Double Diamond անունով ոչխարը վաճառվել է 490 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով:
Կենդանին բուծվել էր արհեստական բեղմնավորման միջոցով՝ ավելի քան 86 000 դոլար արժողությամբ չեմպիոն խոյի եւ 46 000 դոլարի արժողությամբ էգի միջոցով:
Տեքսելներին սովորաբար բազմացնում են Նիդեռլանդներում:
Գառները շատ արագ աճում են եւ «իդեալական» են մսագործների համար:
Double Diamond-ի համար սակարկումների ժամանակ իսկական պայքար է մղվել, ինչը հազվադեպ երեւույթ է աճուրդներում:
Ոչխարի վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2009 թվականին: Այն ժամանակ կենդանին վաճառվել էր ավելի քան 300 000 դոլարով:





























