Ադրբեջանը Վրաստանին լրացուցիչ 550 մլն դոլարի վարկ կհատկացնի` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածի շինարարության համար: Ըստ Day.az-ի` այդ մասին Թբիլիսիում հայտարարել են Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաշվիլին եւ «Կարցախի-Մարաբդա» երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Բիձինա Բրեգաձեն:
Վրաց նախարարի տեղեկացմամբ` հատկացված միջոցները կուղղվեն Տետրիցկկարո-Ախալքալակ հատվածի շինարարությանը: Վարկը տրվում է ոչ թե Վրաստանի կառավարությանը, այլ «Կարցախի-Մարաբդա» ընկերությանը, որը վարկը հետ կվերադարձնի երկաթուղին շահագործելուց հետո:




























