ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի կհայտարարի Իրաքում զորքերի կրճատման մասին, լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

Առաջիկա օրերին այս հայտարարությանը կհետեւի հաջորդը՝ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման մասին։

Ներկայումս ԻՊ-ի դեմ պայքարի համար Իրաքում են շուրջ 5200 ամերիկացի զինծառայողներ։

Անանուն աղբյուրը հայտնել է, թե օգոստոսին սպասվում էր, որ ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին Իրաքում իր զորքերի թվաքանակը կկրճատի գրեթե մեկ երրորդով։

Աֆղանստանում ներկայումս գտնվում են շուրջ 8600 ամերիկացի զինծառայողներ։

Axios պարբերականի հետ հարցազրույցում Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նախատեսում է Աֆղանստանում զորքերի թվաքանակը կրճատել՝ հասցնելով մինչեւ շուրջ 4 հազարի։