Նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում խոստովանում է, որ իրեն դուր են գալիս ավտորիտար առաջնորդները՝ ասելով, թե որքան նրանք ավելի «կոշտ ու զայրացած» են, այնքան լավ է նրանց հետ լեզու գտնում։
Լրագրող Բոբ Վուդվորդը տեսագրությունը միացրել է NBC Today հաղորդման եթերում՝ իր «Ցասում» գրքի հրատարակումից առաջ, որը հիմնված է Թրամփի հետ 18 ձայնագրված հարցազրույցների վրա:
Թողարկվելիք տեսանյութերի վերջին հատվածում Թրամփը բացատրում է, թե ինչու է այդքան մտերիմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թրամփը նաեւ զարմացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի վերաբերյալ իր անսովոր վարդագույն անձնական գնահատականներով:
«Ես շատ լավ եմ շփվում Էրդողանի հետ, չնայած չպետք է դա անեի, քանի որ բոլորը ասում էին. «Ինչ սարսափելի տղա է», - ասում է Թրամփը հունվարի 22-ին ձայնագրված հարցազրույցում: «Դա լավ է աշխատում ինձ համար: Ես կարող եմ ձեզ ասել, որ որքան ավելի կոշտ ու զայրացած լինեն, այնքան լավ եմ յոլա գնում նրանց հետ»,- ասել է նա:





























