Մասնագետները չեն բացառում, որ Թբիլիսիում համաճարակաբանական իրավիճակը կշարունակվի վատթարանալ, եւ մայրաքաղաքը կդառնա Վրաստանում համաճարակի նոր գլխավոր օջախը: Դա ենթադրում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձիի մեկնաբանությունը:
Արդեն մեկ ամիս է, ինչ Աջարիան համարվում է կորոնավիրուսի տարածման տեսանկյունից «կարմիր գոտի»: Կտրուկ աճ էր գրանցվել սեւծովյա Բաթումիում սեպտեմբերի սկզբին հանգստյան սեզոնից հետո, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
COVID-19 դեպքերի մինչեւ 60 տոկոսը, որոնք հայտնաբերվել են երկրում վերջին օրերին, գրանցվել են Աջարիայում: Միաժամանակ վարակվածների թիվն օրական աճում է Թբիլիսիում: Վերջին օրվա ընթացքում այդտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 65 մարդու մոտ:
«Խիստ անհրաժեշտ է զգուշությունն ու կանոնների պահպանումը: Այժմ արդեն մենք պետք է լինենք զգույշ, որպեսզի տեղի չունենա այն, ինչ կատարվել էր Աջարիայում: Խուճապն անիմաստ է: Անհրաժեշտ է զգույշ լինել… Որպեսզի Թբիլիսիում չլինի լուրջ աճ, անհրաժեշտ է պահպանել կանոնները, որոնք արդեն բոլորը շատ լավ գիտեն»,-հայտարարել է Էնդելաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Վերջին 24 ժամի ընթացքում երկրում գրանցվել է վարակման 554 դեպք: 252 պացիենտ առողջացել է, երկու մարդ՝ մահացել:
Փետրվարի 26-ին առաջին վարակվածին հայտնաբերելուց հետո առ այսօր Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 8 118 մարդու մոտ: Նրանցից 4 244 պացիեն առողջացել է, 50-ը՝ մահացել:




























