Գերմանիան պետք է սկսի զարգացնել իր տիեզերական տեխնոլոգիաների ոլորտը` Հյուսիսային ծովում շարժական տիեզերակայան կառուցելով, որից հնարավոր կլինի ուղեծիր արձակումներ կատարել` ազգային անվտանգությունն ապահովելու համար: Այս առաջարկն արել է Գերմանիայի արդյունաբերության ֆեդերացիան, գրում է Defense News-ը:
Այս գաղափարը սկսել է շրջանառվել ամռան վերջին, երբ Առեւտրի ասոցիացիան հրապարակեց համապատասխան զեկույցը եւ բանակցություններ սկսեց պետական գերատեսչությունների, այդ թվում` էկոնոմիկայի եւ պաշտպանության նախարարությունների հետ:
Այս նախաձեռնությունը Եվրոպայում մշակվող միկրոգործարկման մի քանի հարթակներից մեկն է:
Շատ կարճ ժամանակում հասանելիությունը տիեզերակայանին, որը նախատեսված է ոչ մեծ օգտակար ծանրաբեռնվածության եւ էժան գործողությունների համար, պարտադիր պայման է, որպեսզի խթանի ընկերություններին մնալ երկրում, քանի որ ԱՄՆ-ը եւ այլ երկրներ ձգտում են գրավել գերմանական տիեզերական տաղանդներին արտասահման, կարծում են ծրագրի կողմնակիցները, նշում է լրատվամիջոցը։





























