Գերմանական Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերն առաջարկել է սահմանել ամբողջ ԳԴՀ-ում 250 եվրոյի չափով տուգանք դիմակի ռեժիմը խախտելու համար, գրում է Bild am Sonntag-ը:
Զեդերը նկատել է, որ կորոնավիրուսի կապակցությամբ իրավիճակը հիշեցնում է այն, ինչ եղել է գարնանը:
«Եթե հապաղենք գործողությունների իրականացման հարցում, ապա հնարավոր է կրկնակի լոքդաուն»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
Այժմ Գերմանիայի բնակիչներին անհրաժեշտ է կրել պաշտպանիչ դիմակներ խանութներում, տրանսպորտում եւ հասարակական կառույցներում: Մյունխենում եւ Քյոլնում դիմակի ռեժիմ են սահմանել նաեւ որոշ քաղաքային հրապարակներում եւ հետիոտնային փողոցներում: Դիմակի դեժիմի խախտումը Գերմանիայի ողջ տարածքում ենթադրում է տուգանք, սակայն դրա չափերը տարբերվում են տարածաշրջաններում:
Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիայի 322 864 բնակիչների շրջանում, վիրուսի հետեւանքով մահացել է 9 615 պացիենտ: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 3 483 նոր դեպք, հաղորդում է Gazeta-ն:





























