Սեւանի քաղաքապետարանում Սեւանա լճի մի քանի լողափերի ապամոնտաժման հարցով հանրային քննարկումը հետաձգվեց։

Մի քանի տնտեսվարողների կառույցներ ապամոնտաժելու որոշում է կայացվել, ինչին տնտեսավարողները դեմ են։ 

Նշենք, որ նախատեսվում է կառուցել ծովափնյա հետիոտն ճեմուղի (promenade), այն կսկսվի Մ-4 եւ Մ-10 մայրուղիների հատման կետից եւ կավարտվի Սեւանավանքի մուտքի մոտ։

Տնտեսվարողները պնդում էին, որ այն դրամական միջոցները, որոնք պետք է տրամադրվի քանդելուն եւ փոխհատուցելուն, ապա թող տրամադրեն Արցախին. «Փոխհատուցումը թող Արցախ ուղարկեն, մեզ պետք չի փոխհատուցում։ Այնտեղ ահագին հարցեր ունենք լուծելու։ Ծախսեր անելու ժամանակը չի, եթե պետությունը փողեր ունի, թող Արցախ ուղարկի։ Ոչ թե հելնեն ասեն՝ փող չկա, ողորմություն խնդրեն»։