Թուրքական արժույթի փոխարժեքը երեքշաբթի արժեզրկվել է մինչեւ 8,49 լիրա մեկ դոլարի դիմաց՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազագույնից՝ 8,34, որը գրանցվել էր հոկտեմբերի 30-ին, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Գործակալությունն ավելի վաղ Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը կապում էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությանը։ Թուրքական կողմին Ադրբեջանի հետ կապում են սերտ հարաբերությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարել է Բաքվին աջակցելու մասին։