«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ չմանրամասնելով, թե ինչ հարցերի շուրջ է քննարկումը եղել։

«Տարբեր հարցեր են քննարկվել»,- նշեց նա։

Գայանե Աբրահամյանը միայն տեղեկացրեց, որ խմբակցության նիստում քննարկվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին հարցը, սակայն ժամկետների մասին չգիտի։