Ինչու մենք չունենք լուրջ պետական գործիչներ. պատճառը պարզ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«- Եթե Չինգիզ խանը հայ լիներ, ասելու էինք, որ թալանչի է։
- Եթե Եկատերինա 2-ը հայ լիներ, ասելու էինք, որ անբարոյական է։
- Եթե Ալեքսանդր Մեծը հայ լիներ, ասելու էինք, որ գեյ է։
- Եթե Պետրոս Մեծը հայ լիներ, ասելու էինք բիսեքսուալ է, կնիկն էլ գլխին կոտոշներ է աճեցրել։
- Եթե Ստալինը հայ լիներ, ասելու էինք պապը օս է, ինքն էլ գլխակեր է։
-Եթե Չերչիլը հայ լիներ, ասելու էինք ալկաշ է, նուդիստ է ու մեծամիտ։
Ու բացարձակապես կապ չունի, որ չոր հաշվով ինչ են ստացել եւ իրենցից հետո սերունդներին ինչ են թողել, ինչ են ստեղծել։
Դրա համար մեզ պետք է ղեկավարի Ոչնչությունը, բացասական արդյունքներով ու դժգոհողներ չեն լինի»:



























