Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել վերադառնալ Համատեղ Համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին՝ հայտարարելով, որ պատժամիջոցներ սահմանող կողմերը չեն հասնի իրենց նպատակներին, հաղորդում է Mehr-ը:
Իրանի նախագահն անդրադարձել է նաեւ կորոնավիրուսային համավարակի թեմային:
«Արդեն շուրջ ութ ամիս երկրի բնակիչները պայքարում են համավարակի դեմ եւ բռնկման սկզբից բախվել են լուրջ խնդիրների»,- նշել է նա:
Ռոհանիի խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում երկրի բնակիչները բախվել են «տնտեսական ահաբեկչությանը», սակայն պայքարում են դժվարությունների դեմ՝ ցուցաբերելով յուրահատուկ դիմադրություն, համառություն եւ համբերություն:
Հիշեցնենք, որ այս օրերին ԱՄՆ-ում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները դեռ հայտնի չեն:





























