Բնակչության շրջանում խուճապ ստեղծելով անգամ հաղթող բանակը կարող է պարտվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Բնակչության շրջանում խուճապ ստեղծելով անգամ հաղթող բանակը կարող է պարտվել։
Հստակ տպավորություն կա, որ նման տեխնոլոգիա են փորձում Արցախում կիրառել։
Նախ խնդրանք, չստուգված տեղեկություններ մի տարածեք ու ընդհանուր հոսանքի մեջ մի ընկեք։
Երկրորդ, տպավորություն կա, որ խուճապը միտումնավոր է ստեղծվում։
Հայաստանում ու Արցախում ունենք թույլ, քաղաքականությունից հեռու խորհրդարաններ և որպես հետևանք՝ կառավարություններ։ Սա է այս ամենի պատճառը։
Արցախում, ըստ պատերազմի կանոնների, պանիկյոր և բանակին խանգարող քաղաքական ղեկավարությունը պետք է մի կողմ քաշվի։




























