Դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ, կանխատեսում են CNN, NBC հեռուստաալիքներրը եւ AP գործակալությունը`հիմնվելով իրենց հաշվարկների վրա:

Նրանց տվյալներով՝ Բայդենը հավաքել է ընտրողների ներկայացուցիչների՝ ընտրությունների համար անհրաժեշտ 270 ձայները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կանխատեսումը թարմացվել է Փենսիլվանիայի նոր տվյալների հիման վրա, որտեղ Բայդենի առավելությունը Դոնալդ Թրամփից հասել է 31 հազարի: Ձայների պաշտոնական հաշվարկը չի ավարտվել Փենսիլվանիայում եւ մի շարք այլ նահանգներում: