Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ամերիկացի ժողովուրդը վստահեց ինձ դառնալ նախագահ»,- ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ այս տարվա ընտրություններին ռեկորդային թվով ամերիկացիներ են քվեարկել:

Ջո Բայդենը ստացել է ընտրողների ներկայացուցիչների 273 ձայն: