ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն առաջարկել է Թրամփին ընդունել իր պարտությունն ընտրություններում, հաղորդում է CNN -ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Հեռուստաալիքը նշում է, որ Քուշները ձեռնարկել է այդ քայլը դատարանում ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկելու Թրամփի հայտարարության մասին:

«Ես չեմ հանգստանա, քանի դեռ ամերիկացիները չարժանանան ձայների ազնիվ հաշվարկին, ինչին արժանի է եւ ինչը պահանջում է Ժողովրդավարությունը»,-նշել է Դոնալդ Թրամփն իր հայտարարությունում՝ տեղեկացնելով, որ դատավարությունը կմեկնարկի երկուշաբթի:

Իր հերթին Ջո Բայդենի քարոզարշավի մենեջեր Քեյթ Բեդինգֆիլդը հայտնել է, որ որեւէ շփում չկա Ջո Բայդենի եւ Դոնալդ Թրամփի, կամ նրանց ներկայացուցիչների միջեւ: