Ֆրանսիայում շարունակվում է կորոնավիրուսի պանդեմիային իշխանությունների արձագանքի մասին քրեական գործի հետաքննությունը, հաղորդում է Reuters-ը:
Դատախազ Ռեմի Հայցի խոսքով՝ հետաքննությունը, որը դեռեւս գտնվում է նախնական փուլում, կենտրոնացած կլինի նրա վրա, թե ինչպես են պաշտոնյաների գործողություններն ազդել բնակչության, բուժաշխատողների, պետական ծառայողների եւ նրանց վրա,ովքեր վարակվել կամ մահացել են կորոնավիրուսից:
Այժմ երկու հետաքննություն է ընթանում: Դրանցից մեկը պետք է պատասխանի հարցին, թե Ֆրանսիայի արձագանքը հանգեցրել է կանխամտածված սպանությունների, կյանքի սպառնալիքների եւ աղետի դեմ պայքարից կանխամտածված հրաժարման:
Անցած գարնանը պանդեմիայի առաջին ալիքի ժամանակ մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել ծերատներում, որտեղ թեստավորման կամ պաշտպանիչ սարքավորումների բացակայությունը պատճառ է դարձել, որպեսզի վիրուսը տարածվի ներսից:
Մեկ այլ հետաքննություն է ընթանում ադմինիստրատիվ տրիբունալի կողմից:
Անցած ամիս ոստիկանությունը խուզարկումներ է անցկացրել Ֆրանսիայի առողջապահության նախարարի, հանրային առողջապահության հարցերով տնօրենի եւ նախկին վարչպետի գրասենյակներում եւ տներում:





























