Վաղը 13։00 օպերայի հրապարակում հանրահավաք է 17 կուսակցությունների մասնակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հաղորդում մեր համակիրների և կուսակիցների համար։ Վաղը 13։00 օպերայի հրապարակում հանրահավաք է 17 կուսակցությունների մասնակցությամբ։ Դրանց թվում նաև «Ազատություն» կուսակցությունն է»,- գրել է նա։