Ո՞նց կլինի իրավիճակին էս աստիճան չտիրապետել, էսքան անտարբեր լինել քո հողի ամեն մետրի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը։
«Էսօր զինվորները, սպաները շարունակում են կանգնած մնալ իրենց դիրքերում, սրանք նստած իրենց աթոռներին հիմա էլ բանակ են քլնգում: Լավ գոնե հիմա մի լուրջ մարդու ուղարկեք էդ գեներալի հետ աշխատի, ոնց կլինի էսպես, ոնց կլինի իրավիճակին էս աստիճան չտիրապետել, էսքան անտարբեր լինել քո հողի ամեն մետրի նկատմամբ»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախօրեին Ազգային ժողովում քննադատել էր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։




























