Ուղեւորատար Boeing А-730 օդանավը վթարային վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Օդանավակայանի ղեկավարությունը հաղորդել է, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Օդանավում վայրէջքի պահին միայն անձնակազմն է եղել: Օդանավը Աբու-Դաբիից թռչում էր Մոսկվա:
Նախնական տվյալներով, թռիչքի ընթացքում խափանվել են վառելիքի մղիչները: Ներկայուս պարզվում են վթարային իրավիճակի պատճառները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























