Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատմել է, որ երազում է վերադառնալ ավտոբուսի վարորդի աշխատանքին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով VTV հեռուստաալիքին:
Նշվում է, որ Մադուրոն իր քաղաքական կարիերան սկսել է տրանսպորտի աշխատակիցների արհմիությունից:
Հանդիպելով տրանսպորտի ոլորտի աշխատակիցների հետ՝ Մադուրոն հույս է հայտնել, որ մի օր, երբ հեռանա նախագահի պաշտոնից, կկարողանա հպարտությամբ վերադառնալ, հագնել իր համազգեստը, ավտոբուս ձեռք բերել եւ փողոց դուրս գալ՝ որպես աշխատավոր ծառայելու Վենեսուելայի ժողովրդին:





























