Կոնգոյի ԴՀ-ում Իտալիայի դեսպան Լուկա Աթանազիոյին եւ նրան ուղեկցողին սպանել են ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա զինված հարձակման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավով տեղեկացնում ենք, որ Գոմայում սպանվել է Կոնգոյի ԴՀ-ում դեսպանը եւ մեկ աշխատակից: Դիվանագիտն ու դեսպանատան աշխատակիցը գտնվել են ՄԱԿ-ի՝ Կոնգոյի ԴՀ-ում կայունացման հարցով առաքելության ավտոմեքենայի մեջ»,-ասվում է Կոնգոյի ԱԳՆ հայտարարության մեջ:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Լի Մայոն, ով երկուշաբթի ժամանել է Բրյուսել ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, իր եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին եւ վաղաժամ լքել բրյուսելյան խորհրդակցությունը: Նախարարն ասել է, որ միջադեպի հանգամանքները դեռ պարզ չեն:    

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կոնգոյի Actualite նորությունների պորտալը, հարձակումը կատարվել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային կազմակերպության ավտոշարասյան վրա Հյուսիսային Կիվուի նահանգի Գոմա քաղաքի շրջանում: Մի քանի ավտոմեքենաներ ընկել են անհայտ անձանց կողմից սարքած դարանը: Նրանց նպատակն է եղել պատանդների առեւանգումը: Պորտալի տեղեկություններով՝ սպանվել է ավտոմեքենայի վարորդը, որում գտնվում է դիվանագետը, եւ եւս երեք մարդ, կան վիրավորներ, նրանք ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: