Կատարի եւ Եգիպտոսի պատվիրակությունները հանդիպել են հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի կնքման պահից առաջին անգամ, հաղորդում է AP-ը:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը պայմանավորվել են հունվարին Ալ-Ուլայում գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են կարգավորել Դոհայի հետ դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերը, որի հետ խզել էին հարաբերությունները 2017 թվականին՝ մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Կատարը հերքում է մեղադրանքները:

Նախօրեին Կատարի պատվիրակությունը հանդիպել է ԱՄԷ-ի պատվիրակության հետ առաջին երկկողմ բանակցությունների համար:

Համաձայնագրի կնքումից հետո Կատարի եւ 4 պետությունների միջեւ վերականգնվել է ավիահաղորդակցությունը: