ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը թրիլլեր ժանրում գիրք է գրելու կանադացի հայտնի գրող Լուիզա Պեննիի հետ համատեղ: Այդ մասին հայտնում է Simon & Schuster հրատարակչտան կայքը, փոխանցում է Gazeta -ն:
Նախատեսվում է State of Terror («Ահաբեկչության կարողությունը» կամ «Ահաբեկչության պետություն») կոչվող գիրքը հրատարակել 2021 թվականի հոկտեմբերի 12-ին: Գլխավոր հերոսուհին լինելու է պետքարտուղարը, ով այս պաշտոնը վերջերս է ստացել նախագահի վարչակազմում, որը նախկինում եղել է նրա մրցակիցը:
«Ահաբեկչական հարձակումների շարքը համաշխարհային կարգը քաոսի է մատնում, եւ պետքարտուղարին հանձնարարված է թիմ հավաքել մահացու դավադրության բացահայտման համար՝ մանրակրկիտ ծրագրված սխեմա ամերիկյան կառավարությանը խաբելու նպատակով, որը վտանգավոր կերպով կտրված է իրականությունից եւ իշխանությունից այն վայրերում, որտեղ դա ամենից կարեւոր է»,- նշված է հաղորդագրության մեջ, որում նկարագրված է ապագա գրքի սյուժեն:
Հրատարակչատունը նշում է, որ «միջազգային ինտիգների մասին այդ վիթխարի թրիլերի» պատումը «անդրկուլիսային համաշխարհային դրամայի մասին է՝ հիմնված մանրամասների վրա, որոնք կարող են հայտնի լինել միայն ինսայդերներին»:





























