Նիկոլ Փաշինյանi`կառավարության շենքից դուրս գալն ու կողմնակիցների հետ քայլելը պատահական չէ։ Այս մասին գրում է past.am-ը։
«Կան տեղեկություններ, որ սա արվել է, այսպես ասած, անվտանգության նկատառումներով՝ այդ թվում՝ խուսափելու հնարավոր ձերբակալությունից, ինչը թույլ կտա այդ ընթացքում որոշակի միջոցառումներ ձեռնարկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան այդպիսի խորհուրդ է տվել ՊՊԾ պետը՝ նշելով, որ հավաքված մարդիկ կենդանի վահանի դեր կխաղան ու այսպես ապահով կլինի:
Ի դեպ, հավաքվածներն այնքան էլ շատ չեն. ավելին, տեղեկություններ կան, որ նրանց մեջ քիչ չեն քաղաքացիական հագուստով ոստիկանները»,– գրում է կայքը:





























