ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել իր մասնակցությունը նախագահական մրցավազքին 2024 թվականին, եթե պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը չառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում:

«Ես միշտ պատրաստ եմ եղել պայքարելու: Ես խորապես մտահոգված են Ամերիկայի համար»,- պատասխանել է Պոմպեոն ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցին:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր Դոնալդ Թրամփի` 2024 թվականին երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու պլանների մասին: