ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Դիսնեյլենդը եւ այլ զվարճանքի կենտրոններ կբացվեն այցելուների համար ապրիլի 1-ց՝ կորոնավիրուսային որոշ սահմանափակումների թուլացումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Նոր կանոնների համաձայն՝ ամրագրումը սահմանափակ կլինի տեղի բնակիչների համար, ինչպես նաեւ կարգելվի փակ տարածքներում ռեստորանների այցելությունը:
Կալիֆոռնիայում հունվարի կեսերից նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի կայուն նվազեցում:
Այս պահի դրությամբ նահանգում գրանցվել է ավելի քան 53 000 մահվան դեպք:
Կալիֆոռնիայի առողջապահության նախարար Մարկ Գխալին հայտնել է, որ ժամանակն է, որպեսզի բաց տարածքում նահանգի ատրակցիոնները բացվեն:
Այլ բաց հարթակներ, օրինակ՝ բեյսբոլի հարթակներն ու ստադիոնները, եւս կարող են սահմանափակ թվով այցելուների ընդունել:





























