Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զինվորականներին կոչ է արել «պատրաստ լինել պատասխանելու» բարդ եւ դժվարին իրավիճակներին, քանի որ երկիրն անվտանգության մարտահրավերների է  բախվում, հայտնում է South China Morning Post-ը:

«Անվտանգության հետ կապված ներկայիս իրավիճակը մեր երկրում հիմնականում անկայուն եւ անորոշ է: Բոլոր զինված ուժերը պետք է համակարգեն կարողությունների զարգացման եւ մարտական ​​պատրաստության միջեւ փոխհարաբերությունները, պատրաստ լինեն ցանկացած պահի պատասխանելու տարբեր բարդ եւ դժվար իրավիճակներին, վճռականորեն պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը, անվտանգության շահերը եւ ամուր աջակցություն ցուցաբերելու ժամանակակից սոցիալիստական ​​պետության համապարփակ կառուցմանը»,- ասել է Չինաստանի ղեկավարը: Նա նաեւ շեշտել է բարձր մակարդակի ռազմավարական զսպման, ինչպես նաեւ զինված ուժերում լրացուցիչ տեխնոլոգիական նորարարությունների անհրաժեշտությունը:

Ցզինպինի հայտարարությունը հնչեցվել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը պաշտպանության գլխավոր քարտուղար Վեյ Ֆենհեն զինվորականներին կոչ էր արել բարձրացնել մարտական պատրաստությունը` հայտարարելով, որ Չինաստանի ազգային անվտանգությունը «բարձր ռիսկի փուլում է գտնվում»: