Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը, որը մահացել է 2009 թվականի հունիսին, American Music Awards մրցանակաբաշխությունում հետմահու ներկայացվել է հինգ անվանակարգերում։ Երաժշտական մրցանակների շնորհման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Լոս- Անջելեսում, հայտնում է Reuters-ը։ Ջեքսոնը ներկայացվել է հետեւյալ անվանակարգերում՝ «Տարվա կատարող», «Լավագույն կատարող», «Լավագույն ալբոմ» (Number Ones հիթերի հավաքածուով), երկու ժանրային կարգերում՝"փոփ/ռոկ" եւ «սոուլ/R&B»,-հայտնում է NEWSru.com-ը։
«Տարվա կատարող» անվանակարգում ներկայացված է նաեւ՝ country ժանրի կատարող՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթը, 22-ամյա կատարող Լեդի Գագան, 27-ամյա ռեպ երգիչ Էմինեմը, ինչպես նաեւ Kings of Leon ռոք խումբը"։
Nielsen SoundScan կազմակերպության տվյալներով, այս տարի ԱՄՆ-ում վաճառվել է Ջեքսոնի 5,7 միլիոն ալբոմ, որոնց մեջ առաջին տեղը գրավում է Number Ones-ի վերաթողարկված հավաքածուն (1,9 միլիոն օրինակ)։
Մայքլ Ջեքսոնը իր կյանքի ընթացքում American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ 22 մրցանակի է արժանացել, որից վերջինը եղել է «Դարի կատարող» մրցանակը,որ նա ստացել է 2002 թվականին։
Երգիչը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին, 50 տարեկան հասակում՝ սրտի կանգի պատճառով։ Հետաքննության նախնական տվյալներով Ջեքսոնը դարձել է ոչ կանխամտածված սպանության զոհը եւ մահացել է պրոպոֆոլի չարաշահման պատճառով։
Երգչի մահվան հարցում գլխավոր կասկածյալը նրա բժիշկ Կոնրադ ն է։ Երգչին թաղել են սեպտեմբերի 3-ին, Լոս-Անջելեսում։




























